Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բրուցելոզով վարակված միսը ենթակա է վաճառքի»

Հուլիս 15,2014 13:25

«Խոշոր եղջերավոր բրուցելոզով վարակված կենդանիների միսը վաճառքի է ենթակա առանց սահմանափակման»,- այսօր՝ հուլիսի 15-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գեւորգյանը:

Նա նշեց, որ բրուցելոզով հիվանդ խոշոր եղջերավոր անասուններն ենթակա են սպանդի, որ չվարակվեն այլ կենդանիները, եւ որ այդ կենդանու այլ մթերքներով չվարակվի մարդը, օրինակ՝ հում կաթից, մածունից: Նա հայտարարեց, որ բրուցելոզի հարուցիչը շատ անկայուն է.
«Եռացնելուց նա վայրկյանական ոչնչանում է 80 աստիճանի պարագայում՝մինչ ջուրը դեռ չի եռում՝ ընդամենը հինգ վայրկյանի ընթացքում: Կան շատ ավելի վտանգավոր հիվանդություններ»:

Հարցին՝ երբ մարդը, կտրտելով բրուցելոզով վարակված կենդանու միսը, վնասում է նաեւ իրեն, հնարավո՞ր է, որ այդ դեպքում նա էլ վարակվի, Արման Գեւորգյանը պատասխանեց, որ շատ չնչին է այդ հավանականությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031