«Եվրասիական ընտրություն-Հայաստան 2014» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ռուսական կազմից կարծիքներ են հնչել, թե ժամանակը չէ՞ արդյոք, որ ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը դառնա Եվրասիական միության հետ ինտեգրման հանձնաժողով։
«ՉԻ» – Փաստորեն Ռուսաստանում «քցել-բռնել» ու որոշել են, որ արդեն իրենք պիտի հուշեն, թե Հայաստանի Ազգային ժողովում ինչ հանձնաժողովներ պիտի լինեն, եւ որոնք պիտի փակվեն։
Իսկ ընդհանրապես՝ մեր բախտը բերել է, որ Ռուսաստանը առայժմ չի պահանջում լուծարել մեր Ազգային ժողովը։ Չնայած՝ եթե այսպես շարունակվի, դա ընդամենը ժամանակի խնդիր է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում