Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի ձեռքը ո՞վ է կծել, ե՞րբ եւ ինչո՞ւ Արգիշտի Կիվիրյանի վրա բարդվեց

Հուլիս 15,2014 12:20

Այսօր ապացույցների հրապարակման ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրգործով տուժող ճանաչված Վահան Վրթանեսյանը դատական նիստին ներկա չէ:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղարը հայտնեց, որ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ եւ տուժողը հայտնել է, որ ծառայության մեջ է, լավագույն դեպքում կարող է ներկայանալ մեկուկես ժամ հետո:

Kiviryan_2

Ա. Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ ապացույցների հրապարակման առնչությամբ ուներ հարցեր տուժողին եւ որ ճիշտ կլիներ տուժողի ներկայությունը: Սակայն դատական նիստը չհետաձգելու միտումով դատախազ Ա. Երիցյանը հրապարակեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, ինչպես նաեւ ոստիկանության ավտոմեքենայի սրահի նստատեղի վրա առկա արյան հետքերի մասին դատակենսաբանական փորձաքննության արձանագրությունը:Kiviryan_1

Նախ պարզվեց, որ դեպքի վայրի զննությանը մասնակցել է տուժողը, որը նաեւ հայտնել էր, որ Արգիշտի Կիվիրյանը հարվածել է մեքենայի ետեւի ձախակողմյան բռնակին, նշելով՝ «ոստիկաններն են իրեն հարվածել»:

Գործում առկա է 5 լուսանկար, որոնք եւ զննեցին պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Նրանք հայտարարեցին, որ ավտոմեքենայի նստելատեղից հայտնաբերված արյան հետքերում բացակայում է տուժող ոստիկանի իբր վնասվածք ստանալու հետքերը: Տուժողը հայտնել էր, որ Ա. Կիվիրյանն է կծել իրեն, հետեւաբար, ըստ պաշտպանական կողմի՝ պետք է բացի Կիվիրյանի արյան հետքերից այնտեղ լիներ նաեւ Վրթանեսյանի արյան հետքերը: Մեղադրողն առարկեց, ասելով, որ Կիվիրյանն է իրեն ինքնավնասել, իսկ Երվանդ Վարոսյանն էլ հայտնեց, որ մեքենայում արյուն չի հոսել: Նա նաեւ հարցրեց, թե որտեղ է հոսել տուժողի արյունը: Լուսինե Սահակյանն իր հերթին հարցնում էր, որ ապացույցները համադրելով՝ «կծելու» վնասվածքը ոստիկանը ստացել է մեքենայից դուրս, բայց թե ինչո՞ւ էր որոշվել դա Արգիշտի Կիվիրյանի վրա բարդել՝ իրենք հանդես կգան հայտարարությամբ: Նա հորդորեց մեղադրողին՝ զերծ մնալ իրենց պատասխանելուց, քանի որ նրա խնդիրը մեղադրանքը պաշտպանելն է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031