Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո ներկայացնողը պետք է հստակ դիրքորոշում հայտնի. «168 ժամ»

Հուլիս 15,2014 11:56

«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովրդին շատ է մտահոգում այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Բայց ես համոզված եմ, որ Հայաստանն այնքան ուժ և կարողություն ունի, որ կկարողանա պաշտպանել իր սահմանները։ Չնայած նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ դժվար պահին Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները»,- այսպես է արտահայտվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արգենտինական «La Nacion» թերթին տված հարցազրույցում նախորդ շաբաթ՝ Լատինական Ամերիկա կատարած այցի ժամանակ։

«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է ասեր, որ հայ ժողովուրդը մտահոգված է, այլ հստակ ներկայացներ իր տեսակետը, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելն անընդունելի է։ Թեև, մյուս կողմից, երիտասարդ քաղաքական գործիչը համոզված է, որ այդ հստակ տեսակետը Հայաստանը կկարողանա ներկայացնել միայն այն դեպքում, երբ Հայաստանում ձևավորվի օրինական իշխանություն։ «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն այնքան համարձակություն պետք է ունենար, որ ասեր սեփական տեսակետը։ Հայ ժողովուրդը նաև մտահոգ է, որ Հայաստանն այս վիճակում է, ինչո՞ւ պարոն նախագահը չի խոսում նաև դրա մասին։ Խնդիրը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո ներկայացնողը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, պետք է ասի, որ դա անընդունելի է, որ ռազմավարական դաշնակցի նման կեցվածքն ուղղակի անթույլատրելի է, ոչ թե մտահոգություններ կան»,- նշեց Դ. Սանասարյանը։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Դա ռուսական թերթին տրված հարցազրույցում պետք է ասել,ոչ թե արգենտինական,պարոն քաղաքական գործիչ:Առիթը բաց չեք թողնում նախագահին ,, կպնելու,,և Ձեր ,,հեղինակային,,խոսքը ասելու:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031