Այն իրավիճակում, որում հիմա հայտնվել է Հայաստանը, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանը համարում է, որ իր մեղքի բաժինն ունի նաեւ ընդդիմությունը: Այսօր, «Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Հայաստանի «կախյալ» վիճակում հայտնված լինելու մասին, քաղաքագետը հիշեցրեց Սերժ Սարգսյանի`անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի որոշումը ու իր զարմանքն արտահայտեց այն առիթով, որ անգամ ընդդիմադիրները լռելյայն համակերպվեցին Մաքսային միություն մտնելու որոշման հետ: «Խնդիրը միայն իշխանության մեջ չէ, այլ քաղաքական էլիտայի»,- ասաց նա:
Եթե Հայաստանը չի դարձել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, ապա, ըստ բանախոսի, Հայաստանն այլեւս անելիք չունի այդ կառույցում. «Ինչի՞ ենք մենք հիմա խնդրում, որ մտնեք չաշխատող կազմակերպություն»:
Վերլուծելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստերը, ռուս-ադրբեջանական ջերմացող հարաբերությունները, սահմանային միջադեպերի ինտենսիվացումը, քաղաքագետը եզրահանգեց նրան, որ ՌԴ-ն ուժեղացրեց Ղարաբաղի լծակը. «ՌԴ-ն չի ցանկանում մեզ վերցնել ԵՏՄ, քանի որ Ղարաբաղի լծակով ուզում է Ադրբեջանին շահագրգռել եւ ներգրավել մեջ: Պարզ երեւում է`ՌԴ-ն սպասում է Ադրբեջանի պատասխանին»:
«Մեր ռազմավարական գործընկերոջ շահերը հակասում է մեր շահերին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը`առաջարկելով ուժեղացնել այլընտրանքային հարաբերությունները, մասնավորաբար, Իրանից գազի ներկրման ծավալներն ավելացնել:
Կարդացեք նաև
Խոսելով սահմանային միջադեպերի մասին Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում սահմաններում զոհվածների թիվը հավասար է անցած մեկ տարվա ընթացքում զոհվածների թվին:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջապես պետք է հասկանանք Հայաստանի շահը միայն Հայաստանին է հետաքրքիր:Մնացածները իրենց շահն ունեն,որը չի կարող համընկնել մեր շահի հետ:Ռուսաստանին հետաքրքրում է ԵՄ-ի էներգետիկ ապահովվածությունը իր ձեռքում պահել՝իր հսկողության տակ վերցնելով նաև Ադրբեջանի նավթն ու գազը,թեկուզ ևՀայաստանի և ԼՂ-ի կորստի հաշվին:Իսկ,որ նա դա կանի,՝չկասկածեք:Կոնի վրա մեծ խաղաթղթեր են դրված: