«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
– Ձեր կարծիքով՝ Աֆրիկյանների տան պատմությունը Հայաստանի ժողովրդավարության հայելի՞ն է:
– Աֆրիկյանների տան պատմությունը մեր կենսագրությանը տեր չկանգնելու հայելին է։
– Ուրիշ ի՞նչ անեին տան պաշտպանները։
Կարդացեք նաև
– Ես նկատի ունեմ նրանց, ովքեր ի պաշտոնե պիտի այդ կենսագրության անընդհատությունը ապահովեին, կենսագրության գիտակցում ունենային, արմատի տերը լինեին։ Բայց նրանք, ովքեր իշխանություն են իրականացնում, արժեքային այլ համակարգի մեջ են։ Նրանց տրված չէ այն ընկալումը, որ հազարամյակների պատմության մի հատված եկել-բեկորվել էր անցյալ դարում կառուցված հին Երևանի մի հատվածում, որ դրանք սոսկ շենք ու քար չեն, մեր նախնիների ստվերներն էին այնտեղ, մեր մշակութային հիշողությունը։
– Ինչո՞ւ մեր մի կեսի մեջ տեսակի հիշողությունն ու զգացողությունը կա, մի կեսի մեջ վերացել է։
– Ավելի լավ, քան Չարենցը, ասել չեմ կարող. «Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան մենք քայլել ենք անղեկ, ցիրուցան… մեզ առաջնորդել են նախնիներ ոչնչատեսիլ…»: Իշխանությունը տեսանող պետք է լինի, նա է որոշում կայացնողը, ազգի բախտ տնօրինողը, բայց նրանք տեսանող չեն. սա բոլորիս ծանր ողբերգությունն է։ Ովքե՞ր են տերերը, և ովքե՞ր են դատավորները։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում