Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ մեր դաշնակից պետություններն են նպաստում Ադրբեջանի սպառազինության մակարդակի աճին. «Առաջին լրատվական»

Հուլիս 15,2014 11:15

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, Սերժ Սարգսյանը Արգենտինայում հայտարարել էր, թե «ցավալի է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում»: Նման բարձր մակարդակով սա Հայաստանի իշխանությունների առաջին հայտարարությունն էր այդ երևույթի դեմ: Մինչդեռ տարիներ շարունակ ՌԴ-ն այդ երկրին զենք է վաճառել, և ՀՀ իշխանությունները դա մեկնաբանել են որպես առևտրային գործարք կամ տնտեսական գործունեություն: Ո՞րն էր Ս. Սարգսյանի այդ հայտարարության պատճառը, կամ արդյո՞ք ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության ձգձգումն էր դրա պատճառներից մեկը:

– Նախագահի հայտարարությունը պետք չէ կապել տարբեր հարաբերությունների և զարգացումների հետ: Շատ բնական է, որ դաշնակից պետության ղեկավարն իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ակնհայտ սպառնալիք հանդիսացող երկրին զենք վաճառելու համար, որովհետև դրանից առաջին հերթին տուժում են ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմանները և զինված ուժերը:

– Ս. Սարգսյանն այդպիսով ակնհայտ դժգոհությո՞ւն էր արտահայտում Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանի նկատմամբ:

– Դա մտահոգություն է առ այն, որ ակնհայտ սպառնալիք ներկայացնող պետությանը զենք վաճառելն ավելի է դժվարացնում և ավելացնում լարվածությունը՝ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը, առաջ բերելով նոր սպառնալիքներ: Սա իմ պատկերացմամբ` նախագահի բարձ մակարդակով արտահայտած մտահոգությունն էր:

– Անցած տարի էր, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ կնքեց 4 մլրդ դոլարի զենք մատակարարելու պայմանագիրը: Ինչո՞ւ այն ժամանակ նման մտահոգություն չէր հայտնվում, որ արվեց հիմա, երբ հետաձգվում է մեր երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին:

– Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր զենքի մատակարարում ավելի մեծացնում է լարվածությունը: Բնականաբար, մենք մեր ջանքերի և կարողությունների չափով ավելացնում ենք համապատասխան պաշտպանունակության ռեսուրսները, որի արդյունքում տարածաշրջանում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական առումով հավասարակշռություն է ստեղծվում: Այնուամենայնիվ տարածաշրջանը ևս ունի սպառազինության որոշակի մակարդակ, որից ավելին արդեն նոր լարվածություններ և սպառնալիքներ է առաջացնում, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Նախագահն այդ մտահոգությունն է արտահայտել:

Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031