Հատված «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանի հարցազրույցից:
– Հաշվի առնելով Ձեր ներկայիս պասիվությունը՝ կարելի է եզրակացնել, որ այսքանով «Դեմ եմ»-ն իր առաքելությունը համարում է ավարտված եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը, փաստորեն, հաջողություն չունեցավ։
– Կարելի է ասել՝ հարաբերական դադարի շրջան է։ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու խնդիրը նորից կա, ու կարծում եմ, որ պրոցեսների վերսկսումը կլինի աշնանը։ Հիմա մարդիկ ամառային ռեժիմի մեջ են ու մի քիչ պասիվություն կա։ Որեւէ այլ բան չեմ կարող ասել։
– Այսինքն՝ «Դեմ եմ» շարժումը եւս արձակո՞ւրդ է «վերցրել»։
Կարդացեք նաև
– Չէ, այդպես չէի ասի, ես կասեի, որ հասարակության մթնոլորտի, տրամադրվածությունների պրոյեկտումն է այդ ամենը, քանի որ հասարակությունը եւս գտնվում է ամառային դադարի, հանգստի մեջ։ Մենք չենք կարող նման դեպքում ինչ-որ արհեստական բաներ ստեղծել, իրականում սա հասարակության պրոյեկտումն է։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ես դեմ եմ ,,ԴԵՄ ԵՄ,,շարժման արձակուդ գնալուն,իսկ դուք?: