Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սմբոն դուրս եկավ ստվերից. «Հայկական ժամանակ»

Հուլիս 15,2014 10:43

Անցած ամիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե հուլիսի 1-ից սկսած, տասնօրյակը մեկ՝ հրապարակվելու են ստվերի դեմ պայքարի արդյունքները։ Անցած շաբաթվա վերջին ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, 98 ընկերություններ «ճշգրտել են» իրենց հարկային հաշվարկները կամ, հայերեն ասած, ինքնակամ դուրս են եկել ստվերից։ Հրապարակվել են դրանցից 15-ի անունները, որոնց մեջ, բնականաբար, չկան հայտնի օլիգարխների կամ պաշտոնյաների հետ սերտաճած հայտնի ընկերություններ։ Օրինակ, «ստվերից դուրս եկած» ընկերություններից մեկը անհայտ «Սմբո» ՍՊԸ-ն է։ Ուշագրավ է, որ այս ցուցակում ընկերությունների «ճշգրտված» հարկերի ծավալը անցած տարվա հարկերի միայն 1.5 տոկոսն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Դրանք ,,ՍՏՎԵՐԻ,,ստվերի տակ էին,որի համար հանեցին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031