ԼՂՀ ՊԲ-ն երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ավարտվել է Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծումը և սպանել են խմբի, այսպես ասած, վերջին անդամին: Պաշտպանության նախարարությունն էլ երեկ համացանցի սեփականությունն է դարձրել դիվերսանտների հայկական տարածքում կատարած նկարահանումները, որպես նրանց դիվերսիոն գործողությունների ապացույց:
Տեսագրություններում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները նախ հորթի միս ճաշակում հայկական տարածքում, հետո նկարահանում Քարվաճառի ճանապարհը:
Պաշտպանության նախարարությունը այդ տեսագրությունները ներկայացրել է որպես ապացույց դիվերսիոն գործողությունների, մինչդեռ տարածված տեսանյութը մի քանի հարցեր է առաջացնում առաջին հերթին հայաստանյան իրավապահներին: Ի մասնավորի՝ արդյո՞ք Հայաստանի անվտանգության համար պատասխանատու կառույցները կարող են երաշխավորել, որ Քարվաճառի ճանապարհին, տարածքում չկան, չեն կարող լինել այլևս դիվերսանտներ: Եթե մի քանիսը անարգել ներթափանցել և խորացել են հայկական տարածքում, արդյո՞ք կա երաշխիք, որ ևս մի քանիսը չեն կարող նույնն անել և մինչև հայտնաբերվելը կրկին վնասներ հասցնել խաղաղ բնակիչներին:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում