Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կաներ Սամվել Դարբինյանը, եթե Վանաձորի քաղաքացու հետ «արա»-ով խոսեին. «Հրապարակ»

Հուլիս 15,2014 10:26

Հատված Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարցազրույցից:

– Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանը, այցելելով Շիրակի մարզ, տեղի բնակիչներից մեկի հետ «արա»-ով խոսեց…

– Նա «արա»-ով չխոսեց, շատ ճիշտ էր… երբ որ գյուղացին ասում է՝ «Դուք չպետք է ստեղ լինեք, պետք է էնտեղ լինեք», մարդը շատ բնական պատասխան տվեց, ասեց՝ «եթե դու էստեղ ես կանգնած, եւ ես քո մոտից անցնում եմ, դու ինձ կանգնացնում ես, եւ չեմ կանգնում, դու ասում ես, որ ինձ արհամարհեց, չէ՞։ Հիմա դու էստեղ ես կանգնած, ես էլ կանգնել եմ քեզ լսելու, ասելիքդ ասա»։ Նա էլ, երբ որ բարձր ձայնով էր խոսում, վարչապետն ասեց՝ «ինչի՞ ես գոռում»։

– Լավ, եթե որեւէ մեկը, այդ թվում՝ վարչապետը, գար Ձեր ղեկավարած քաղաք այցի ու Ձեր քաղաքացու հետ «արա»-ով ու նմանատիպ տոնով խոսեր, Դուք ի՞նչ կանեիք։

– Եթե իմ քաղաքացին իրեն նման ձեւի պահեր, ես ինքս կսաստեի, չէի թույլ տա, որ Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը նրան սաստեր, իսկ յուրաքանչյուր քաղաքացի նաեւ պարտավոր է ինքը հասկանա՝ ինքն ո՞ւմ է դիմում, էդ դիմելու ոճը… նաեւ կխնդրեի լրագրողներին, որ իրենք էլ դա տարբերեն։ Եթե մենք գործ ունենք պետական բարձրաստիճան ղեկավարի հետ, ուրեմն նաեւ պետք է էդ կարգի հարգանք ունենաք, չէ՞, որ տվյալ քաղաքացուն նաեւ կարողանանք սաստել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031