Միանգամից ասեմ, որ ես Գերմանիայի ֆուտբոլային թիմի երկրպագուն չեմ: Ես ընդհանրապես որեւէ թիմի երկրպագու չեմ՝ բացի հայկականից: Ով ում ինչ հաշվով է հաղթել, ով է դարձել աշխարհի չեմպիոն` դա էլ ինձ առանձնապես չի հուզում: Եթե չեմպիոն դառնար Արգենտինայի կամ, ասենք, Հոլանդիայի հավաքականը` դա ինձ ոչ ցավ կպատճառեր, ոչ էլ բերկրանք: Ինչպես եւ Գերմանիայի դեպքում:
Պարզապես չեմ կիսում «հայաստանյան բանաձեւը»` արժանի էր սա, բայց հաղթեց նա: Ինձ թվում է՝ դա պարտվողի, անհաջողակի, «լուզերի» տրամաբանություն է: Իբր` ես կամ էլ իմ սիրած թիմը ամենալավն ենք, բայց հանգամանքները, «բախտը», անարդար մրցավարությունը հաղթող դարձրին մրցակցին: Դա «թղթե շերեփի» հոգեբանություն է` ես պարտվել եմ, բայց ունեմ հաղթողի «բարաթը»: Փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի ասացվածքը՝ կարելի է ասել` հոգեպես առողջ մարդիկ, թիմերը, ազգերը աշխատում են, երբեմն պարտվում են, երբեմն հաղթում, իսկ անառողջները զբաղված են նրանով, որ փորձում են արդարացնել իրենց պարտությունները:
Ես երկրպագում եմ գերմանացիների կենցաղային, ինչպես նաեւ «բարձր» մշակույթը` փիլիսոփայությունն ու երաժշտությունը առաջին հերթին, նրանց կազմակերպվածությունը, աշխատասիրությունը, ճշտապահությունը, օրինապաշտությունը: Եվ այդ հրաշալի հատկությունները դրսեւորվել են աշխարհի չեմպիոն դարձած թիմում, որտեղ չկա Մեսսի, Նեյմար կամ Ռոբբեն, եւ հույս էլ չի դրվում աստղերի փայլատակումների վրա, բայց կան մեխանիզմներ, կազմակերպում, որոնք ապահովում են հաջողությունները:
Աշխատելը գերմանացու համար ոչ միայն փող վաստակելու ձեւ է, այլեւ պատիվ, իսկ գլուխ պահելը, մուրացկանություն անելը, կյանքից բողոքելը` անպատվություն: Աշխատանքը որակով կատարելը նրա համար սկզբունքի գործ է: Այո, նրանց մեջ կա որոշակի պեդանտիզմ, ավելորդ բծախնդրություն, բայց դա հաստատ ավելի լավ է, քան «գռդոնչի» լինելը: Դրա շնորհիվ է, որ ամբողջ աշխարհում ակնածանքով ասում են` «գերմանական որակ»: Դրա շնորհիվ է, որ 20-րդ դարի երկու աշխարհամարտերում պարտություններ կրելով՝ գերմանացիները կարողացան ոտքի կանգնել: Դրա շնորհիվ է, որ ժամանակակից բանակի, կրթական, գիտական համակարգերի հիմքում շատ երկրների դեպքում ընկած են գերմանական մոդելները: Մի խոսքով՝ գերմանացիների եւ այլ ազգերի մեջ ես երկրպագում եմ այն հատկությունները, որոնք մենք՝ հայաստանցիներս, պետք է հնարավորինս փոխառենք:
Կարդացեք նաև
… Մի անգամ կոմպոզիտոր Անտոն Բրուքները, չափազանց գոհ մնալով իր սիմֆոնիայի` Հանս Ռիխտերի կատարումից, մոտեցել էր դիրիժորին եւ նրան նվիրել մեկ թալեր, ասելով` «Խմեք իմ կենացը»: Այդպես էր իր գյուղում` Անսֆելդենում, ընդունված շնորհակալություն հայտնել վարպետներին` լավ աշխատանքի համար: Ռիխտերն այդ թալերը դրել էր ոսկե շրջանակի մեջ եւ ոսկե շղթայով հետն էր ման ածում: Մեկ թալերը` որպես բարեխիղճ աշխատանքի խորհրդանիշ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աշխատելը գերմանացու համար ոչ միայն փող վաստակելու ձեւ է, այլեւ պատիվ, իսկ գլուխ պահելը, մուրացկանություն անելը, կյանքից բողոքելը` անպատվություն: Աշխատանքը որակով կատարելը նրա համար սկզբունքի գործ է:
Երնեկ մեկ օր էլ մեզ մոտ այդպես լինի: Դա պետք է դաստիարակվի մանկապարտեզից սկսած, համալսարանով ավարտած: Սակայն ցավոք այսօր մանկապարտեզում աշխատողն այս գաղափարախոսության հետ ծանոթանալու խնդիր ունի:
Կարծում եմ բոլորիս պարտականությունն է հնարավորինս կիրառել այս մոտեցումը և փոխանցել մեր սերունդներին, հույս ունենալով, որ մեր ծոռները կծվեն այս մտածելակերպով:
Եթե մենք մեզ վերացրած չլինենք իհարկե 🙂
Не согласен с Вами. Индивидуальная игра сборной Германии тоже впечатляет. Да. У них прекрасная командная игра. Но индивидуальная тоже. Прошли времена, когда немецкий футбол выглядел как безупречный каток, который всех утюжил в прямом смысле слова. Сейчас они играли корректную, техничную игру. Просто использовали все возможности игры. На их фоне сборная Бразилии выглядела грубым катком. Времена меняются.
…..Գերմանիան ժառանգված ու պատվաստված բարեմասնությունների մեծ մի բանակ է ներկայացնում,այնպես որ նույնիսկ կարող է որոշ ժամանակ ուժի կուտակված գանձը շռայլությամբ ծախսել։ ….Շատ կայտառության եւ հարգանք ինքն իր հանդեպ,շատ վստահություն հարաբերությունների մեջ,պարտավորությունների փոխադարձության մեջ,(Մեզ է պետք) շատ աշխատասիրություն,շատ տոկունություն -ու ժառանգական մի չափավորություն,որն ավելի շատ խրատի,քան արգելակի կարիք ունի։Ավելացնեմ,որ ԵՆԹԱՐԿՎԵԼԸ նվազեցնի (ընդգծումը իմն է մեր պարագայում)…Եւ ոչ ոք չի արհամարում իր հակառակորդին…(Ֆ.Նիցշե).
Գերմանիան հրաշք երկիր է: Ուսանելի օրինակ աշխարհի շատ ու շատ երկրների համար (բացառութեամբ մի երկուսի): Աստուած թող օրհնի այս երկիրը: Ճիշտ ու համակարգուած կառավարումը տալիս է իր քաղցր պտուղները: Թող անհամեստութիւն չթուայ, բայց ես եւս բծախնդիր եմ: Դա երբեմն ձանձրալի է, երբեմն միւսների դուրը չի գալիս: Ի վերջոյ կարգապահ լինելն ամենօրեայ աշխատանք է: Բայց այլ տարբերակ չկայ, քան լինել կարգապահ ամէն հարցում: Եւ ամբողջ խնդիրը սա է՝ ինչպէս անել, որ համակարգն աւելի արդիւնաւէտ դառնայ, բարձրացնել ՕԳԳ-ն, նուազեցնել կորուստները: Կարգապահ չեղար՝ կորուստներն անխուսափելի են:
Շատ հեռու չգնանք. համաշխարհային տնտեսական ճգնաժամը ալեկոծեց ողջ երկրագունդը: Գերմանախօս երկրները (Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա) մնացին անսասան:
Հապա երէկ: Դարձել են աշխարհի գաւաթակիր, սակայն տօնում են առանց աւելորդ ճոխութեան, լուռ եւ համեստ: Ուրախանում են ազգի յաջողութեամբ, բայց չափի մէջ (պատմական անցեալից ելնելով):
Մի խօսքով, ժամերով կարելի է խօսել այս երկրի ու նրա ժողովրդի մասին:
Էս չեմպիոնատից նման ընդահնրացումներ չի հետևում: Անկողմանկալ դիտողին մինչ չեմպիոնատն էլ պարզ էր որ ամենապատրաստ ու ամենահաջող հավաքականները դա Գերմանիան ու Հոլանդիան են: Չեմիոնատն էլ հաջողվածներից չէր որովհետև դատելով պոտենցալից շատ թիմեր չկայացան ոչ ֆուտբոլային ֆակտորներից: Անկախ Ֆուտբոլից, Գերմանական Շիլերյան ոգին ու գիտա-փիլիսոփա-տեսական հիմունքներում սկզբնավորողի դափնին անուրանալի են:
Իսկ կենցաղավարության ու մարդկային հարաբերությունների կանունավորությունը զուտ Գերմանական բնավորության արդյունք չեն:
Տարեք մեր ՀՀԿ իշխանությունը ու դրեք Գերմանիայի գլխին, նման դաժան փորձության ենթարկեք ու նոր կտեսնեք ի՞նչքան հաջող են իրանք:
Ես իմ օրինակը կբերեմ ՀՀ-ից ու արհեստից: Տարիմ առաջ հացի համար վերանորգման կմասնակցեի, մի արհեստավոր՝ որին ես լավ ճանաչում էի որպես ասի ու աշխատանքի գելի, աչքիս առաջ «գրդոն» էր անում: Հարցրի. «…Ինչու ե՞ս գլխառատ անում…» պատասխանեց «ախպեր ըտենց չանեմ չեմ կարող ապրել»: Դարի ռեալիստական գրականության սկզբնավորող Իսպանացիք իրենց «պիկարոյական վեպերում» (բճական վեպեր) պատկերավոր ցույց են տվել որ առանց «բճության» շունչդ կփչես: Ոչ թէ ժողովուրդն է իր բնույթով կրթում իշխանություններին այլ հակառակը: Ոնց է ՀՀԿ իշխանությունը և հատկապես դատականը ու Մկրտումյանը դաստիրակում ժողովրդին հասկանալու համար ոչ Գերմանացի, ոչ էլ Իսպանացի դառնալու կարիք կա էնքան ակնհայտ է:
Գերմանացիները,ի տարբերություն Եվրոպայի մյուս խոշոր պետությունների՝որոնք մինչ 2008 թ.վայելում էին դարերով թալանվածը.մշտապես ապրել է սեփական ռեսուրսներով և ամեն ինչ անում է այդ ռեսուրսները ամենաբարձր արդյունավետությամբ օգտագործվեն:Չնայած ԵՄ կվոտաներին,նրանք մեկ թիզ հող անգամ անօգտագործելի չեն թողնում:Օրինակ,հացահատիկ են արտադրում և նրանից բիոգազ ստանում,կամ պարզապես այրում են այդ նպատակով ստեղծված վառարանում՝որն ավելի էժան է ստացվում ռուսական գազից,և այլն:
փաստորեն Օբաման սխալ ա հա՞
սուպերազգը փաստորեն ոչ թե ամերիկացին ա, այլ գերմանացին
😀 😀 😀
ստեղ են ասել, ողբամ վիճակդ, բլոկադայի մեջ ապրող ու աշխարհին մենակ սեփական վիրտուալ ուղեղով իմացող ով հայ ժողովուրդ 🙁
Մի հաղորդման ժամանակ պ. Ահարոն Ադիբեկյանը ասաց,որ հայերը ազգերի զարգացման երկրորդ խմբին են պատկանում և դա գինետիկորեն փոխանցվում է:Ես սկզբից ինձ վատ ցգացի,բայց հետո համաձայնվեցի,որովհետև առիթ եղավ շփվել որոշ ազգերի հետ:
Բոլորս գիտենք,որ գերմանացիները կազմակերպված, աշխատասեր, ճշտապահ,օրինապաշտ ազգեն,բայց ՈՉ բոլորս ենք հսականում, որ այդպես ապրելը լավ է և որ դրանք են լավ ապրեու միակ և հիմնական պատճառները: