Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենը պաշտոնազրկվել է

Հուլիս 14,2014 23:08

Հուլիսի 14-ին,կեսօրից հետո Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է ժամանել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, ով բժշկական կենտրոնի վարչական աշխատողների համար հրապարակել է մարզպետ Հովիկ Աբովյանի  որոշումը,որով Աշոտ Գյոզալյանն ազատվել է բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից:

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ որոշման պատճառը մարզպետարանի կողմից բժշկական կենտրոնում անցկացված ներքին աուդիտի արդյունքներն են,որով բժշկական կենտրոնում սխալներ, լուրջ բացթողումներ են արձանագրվել: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարունիկ Ղուշչյանը,ով բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչն է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Մարզպետը սխալ է վարվել.նա դրա իրավունքը չունի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031