Երեւանի «Incourt» թենիսի ակումբը, որն ամենախոշորն է հանրապետությունում, մեկնարկել են թենիսի պատանեկան միջազգային մրցաշարեր, որոնք միմյանց անընդմեջ հաջորդելու են յոթ շաբաթ:
Երկրորդ անգամ կազմակերպվող այսպիսի մասշտաբով մրցաշարի նախաձեռնողներն են թենիսի Հայաստանի (ՀԹՖ) եւ միջազգային ֆեդերացիաները:
Սա շատ կարեւոր է հատկապես Հայաստանի թենիսիստների համար, որոնք ուժերը փորձելու եւ մրցափորձ կուտակելու բացառիկ հնարավորություն են ունենում հենց տանը մրցելով ավելի քան 18 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իսրայելի Վրաստանի վարպետների հետ:
ՀԹՖ մամուլի խոսնակ Արեւիկ Ուդումյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ բոլոր մրցաշարերի հաղթողները կստանան միջազգային վարկանիշային միավորներ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ