Ճանաչված ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշը, որը մտերիմ է եղել Սերգեյ Փարաջանովի հետ, Aravot.am-ի հետ զրույցում մի դրվագ պատմեց վարպետից: Փարաջանովին ցանկանում է այցելել Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլի տիկինը, ու վարպետին զգուշացնում են, որ որեւէ խենթություն չանի:
7-րդ հարկում ապրող Փարաջանովը էլեկտրիկին ու վերելակ սպասարկողին խնդրում է անջատել հոսանքն ու վերելակը, որպեսզի դը Գոլի կինը յոթ հարկ ոտքով բարձրանա: Բայց փոխարենը բոլոր աստիճաններին նա վարդի թերթեր է շաղ տալիս ու հսկայական մոմեր տեղադրում:
Հարմաշի՝ փարաջանովյան տպավորությունների մասին՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում Յուրի Հարմաշը (ձախից) Արայիկ Մանուկյանի հետ՝ «Մոսկվա» կինոթատրոնում իր ցուցահանդեսի ժամանակ: Լուսանկարը՝ Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: