Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր և իր երկու որդիների նկատմամբ Բրյուսելի կիրառած պատժամիջոցների դեմ հայց է ներկայացրել Եվրոդատարան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նման հայցով Եվրամիության դատարան է դիմել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Միկոլա Ազարովը:
Ուկրաինայի նոր իշխանությունները համարում են, որ նախկին կառավարությունը 3 միլիարդ դոլար է վատնել, ինչի համար ԵՄ-ը սառեցրել է Յանուկովիչի և մի շարք այլ նախկին իշխանական գործիչների հաշիվները Եվրամիության բանկերում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ