Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի գինեգործները շատ են ուզում համագործակցել հայերի հետ, միայն թե՝ Ալիևը մի քիչ երկաթյա վարագույրները բացի» (Տեսանյութ) 

Հուլիս 14,2014 17:44

Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, որը կովկասյան երկրների գործարարների համատեղ ջանքերով արտադրված բրենդային ապրանքատեսակների`«Կովկասյան թեյ», «Կովկասյան մեղր», «Կովկասյան պանիր», «Կովկասյան փունջ» /գինի/ նախաձեռնողներից մեկն է, խոսելով այս տարածաշրջանի գործարարների համագործակցման համար ստեղծված խոչընդոտներից, ասաց. «Երբ համագործակցություն սկսվեց Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գինեգործների մոտ, աշխատեցինք հնարավորինս մեծ աղմուկ չհանել, որովհետև գինու գործարանի տերերը, այսինքն` իրենց սեփական բիզնեսը ունեցող մարդիկ, կարող է խնդիր ունենային. եթե մեկը ասեր, թե իրենք Հայաստանի հետ աշխատում են…Դրա համար մենք վերցրեցինք կովկասյան ձևաչափը, որպեսզի մեկը մյուսի հետ ոչ թե ուղղակի փորձեն աշխատել, թեև իրականում հենց ուղղակի էլ աշխատեցին, այլ իբրև թե միջնորդավորված աշխատեն: Գիտեք, մարդիկ մեծ ցանկություն ունեն աշխատելու, մարդիկ ուզում են աշխատել, մարդկանց համար հետաքրքիր է աշխատել, տեսնել` ինչ է կատարվում թշնամու սահմանից այն կողմ, պայմականորեն թշնամու: Հայ գինեգործների համար շատ անակնկալ էր, երբ որ տեսան Ադրբեջանի գինու որակը, հրաշալի գինի ու ահռելի տեսականի, վերականգնված ու նոր կառուցված գինու գործարաններ, ոչ մեկը չէր պատկերացնում, որ գինեգործության մեջ բացարձակապես ավանդույթ չունեցող երկիրը, սովետական շրջանում էր ձևավորվել որպես մի քանի գինու տեսակ արտադրող երկիր, այսօր մրցակից է դառնում անգամ վրացական գինուն:

Kovkasyan_Panir_2
Մենք հիմա ստեղծում ենք լավ օրինակ` հնարավոր է պարոնայք աշխատել, մի ասեք թե հայերը չեն կարող ադրբեջանցիների հետ աշխատել, ադրբեջանցիները չեն կարող հայերի, ցանկության դեպքում, եթե քաղաքական կամք լինի, մի քիչ տաքացում լինի հայ-ադրբեջանական հարաբերություններում, դուք կտեսնեք, որ շատ մեծ, հսկա համագործակցության դաշտ կձևավորվի: Էսօր նույն տարիքի հայ մարդիկ հարաբերվում են իրենց տարեկից ադրբեջանցիների հետ տարբեր երկրներում, նրանք մեկը մյուսին զեմլյակ են ասում դրսում, մարդկային զգացողությունները, հարաբերությունները ոչ շատ արագ ստեղծվում են, ոչ էլ շատ արագ վերանում են:

Ճիշտ է` անցել է 20-25 տարի, բայց կան մարդիկ, որոնք դեռ շփվում են և մի քիչ դրական վերաբերմունք համագործակցության վերաբերյալ, այսինքն` ունենա նախագահ Ալիևը, դա կախված է նախագահ Ալիևից, որովհետև մենք էստեղ խնդիր չունենք , եթե մի քիչ բարի կամք ունենա, մի քիչ թուլացնի երկաթյա վարագույրը կամ մի քիչ բացի, դուք կտեսնեք՝ համատեղ բիզնեսներ կծնվեն և մարդկային հարաբերությունները կվերականգնվեն…»:
Ի դեպ, նշենք, որ ադրբեջանցի գինեգործները եկել են Հայաստան` մասնակցելով Կովկասյան գինի բրենդի ցուցադրմանը ու շատ տպավորված հայկական հյուրընկալումից` հեռացել են մեր երկրից:

Մանրամասները՝  տեսանյութում

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031