Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր. yerkir.am

Հուլիս 14,2014 17:23

Այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի երրորդ անդամի ձերբակալվելու մասին լուրը: Մինչ ուժային կառույցները փորձում էին գտնել ու բռնել փախած դիվերսանտին, հանրության շրջանում տարածվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, թե ադրբեջանական եռյակը դիվերսիոն խումբ չի եղել, թե նրանք բոլորովին այլ նպատակներով են ներթափանցել հայկական պետությունների տարածքներ և այլն:

ԼՂՀ ՊԲ-ն Yerkir.am-ին տրամադրել էն բացառիկ կադրեր, որոնք նկարահանել են հենց դիվերսանտները` իրենք իրենց: Կադրերում նրանք երեւում են իրենց զենքերով ու տեսագրում իրենց զրույցը: Մորթված հորթի կտորները, «Ջերմուկ»-ի շիշը, դիվերսանտների խոսակցություններից դատելով, հայ անասնապահների մոտից են գողացել: Հստակ երեւում են նաեւ դիվերսանտներից մեկի կողքից կախված ատրճանակը, այլ զենքեր: Իսկ խոսակցության թեման, թերեւս, սեփական արարքների մասին գլուխգովանությունն է, նաեւ հպարտանում են, թե գողությունն ադրբեջանցիների պապենական մասնագիտությունն է… Ստորեւ բերում ենք նրանց խոսակցությունից մի փոքրիկ հատվածի թարգմանությունը:

-Այն բանը վերցրու այնտեղից’ դանակը, Հասա’ն, դանակը:

– Սովածության պատճառով ուժասպառ էինք եղել եւ եկել ենք այստեղ, տեսել ենք, որ ճանապարհի կողքին մի հատ հորթ կա, մորթել ենք այդ հորթը, խորոված ենք անում: Տեսե’ք միսը` հորթի բուդը, որը ջրի մեջ է, իսկ մնացած մսից խորոված ենք անում: Փոքրիկ մանղալ, իստիսու «Ջերմուկ» ջուր, իրականում օղի է մեջը: Անասնապահների ֆերմայից ենք վերցրել, շշի վրա գրված է «Ջերմուկ», բայց իրականում օղի էր: Վերցրեցինք: Կամաց-կամաց ուտում ենք: Սակայն որոշ զինվորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են’ կգնանք, էնտեղ սովամահ կլինենք:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031