«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հուլիսի 15-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 56-220, Բագրատունյաց փողոցի 43-70 հասցեների, Բագրատունյաց փող. մյուս հատվածներում կդիտվի ջրի ճնշման անկում, Եղ. Թադևոսյան, Թամանցիների, Մասիսի փողոցների ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
2. ս. թ. հուլիսի 15-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պուշկինի 49, 51, 58, 60, 62, Թումանյան 35ա, Փարպեցի 9, 9ա հասցեների, Թումանյան 2-րդ նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը:
3. ս. թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ, 4-րդ և 11-րդ փողոցների 1-60, Ռոստովյան 34, 36 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
4. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հուլիսի 16-ին ժամը 9.00-ից մինչև հուլիսի 17-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մանթաշյան փողոցի, Գ. Նժդեհի 1-9, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադևոսյան 1-9 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ