Հայաստանում գործող ռեժիմը ոստիկաններին գովերգող երգեր և տեսանյութեր է պատրաստում՝ փորձ անելով ոստիկանական համակարգը և ոստիկանին ներկայացնել որպես քաղաքացու իրավունքների, կյանքի ու արժանապատվության պաշտպան: Ցավոք, խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիները բազմիցս ենթարկվել են ոստիկանական բռնությունների, իսկ պետական պատկան մարմինների կողմից անտեսվել են բարձրացվող պահանջները: Ոստիկանությունը դարձել է գործիք՝ գործող ռեժիմի ձեռքին, և կուրորեն կատարում է «վերևից» եկած հրահանգները:
Բազմաթիվ են այն դեպքերը, երբ քաղաքացիներն իրենց բնական իրավունքից բխող սահմանադրական և միջազգային-իրավական հանրաճանաչ նորմերով երաշխավորված քաղաքացիական անհնազանդության գործողությունների համար քրեական ու վարչական պատասխանատվության են ենթարկվել կամ ստացել են նման պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքներ:
Տեսանյութում ներկայացված են վերջին մի քանի ամիսներին ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացրած բռնի գործողությունները:
«Իրական ոստիկան»