«Արամ Սարգսյանի անհանգստությունը փարատում եմ: Հայաստանում նման խլրտումներ չեն առաջանա: Մենք ժամկետները կոնկրետ կնշենք մոտ ժամանակներս, եւ դուք այդ բոլորի ականատեսը կլինեք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթղթի ստորագրման ձգձգմանը:
Հիշեցնենք, օրերս Հայաստանի դեմոկրատական միության նախագահ Արամ Սարգսյանը խոսելով այդ ձգձգման մասին, չէր բացառել, որ դա ազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացման վրա :
ՀՀԿ խմբակցության քարտուղարը հորդորում է՝ համբերությամբ զինվել եւ տողատակեր չփնտրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարծես թե ազգովի, շունչներս պահած հենց այդ ժամկետներին ենք սպասում, որպեսզի հաջորդ օրվանից ևեթ ապրենք խաղաղ ու երջանիկ…
Ժողովուդը շունչը պահած սպասում է ձեզ նման պնդերես- պնդաճակատների հեռացմանը….