Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչպես համատեղել ռուսական շուկան եվրոպականի հետ (Տեսանյութ)

Հուլիս 14,2014 16:11

Վրաստանի թեյագործների միության նախագահ Թենգիզ Շանիդձեն, որը հյուրընկալվել էր Գյումրիի Գործարարության և զարգացման Կովկասյան ցանցի կողմից կազմակերպված «Կովկասի համն ու հոտը» խորագրով «Կովկասյան թեյ», «Կովկասյան մեղր», «Կովկասյան պանիր», «Կովկասյան փունջ» /գինի/ նոր ապրանքատեսակների ցուցադրմանը, կարծիք հայտնեց, որ Հայաստանի`Մաքսային միության անդամակցումը անջրպետ չի կարող առաջացնել Հայաստանի ու Վրաստանի միջև: «Ես հենց նոր խոսում էի Գյումրու քաղաքապետի հետ, Հայաստանը կարող է իր ապրանքը վաճառել ռուսական շուկայում, իսկ քանի որ Վրաստանը ազատ առևտրային հարաբերություններ ունի Եվրոպայի հետ, հայ գործարարները կարող են վրացիների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծել ու իրենց արտադրանքը տանել, վաճառել Եվրոպա: Սա լավ միջոց է` կունենանք թե ռուսական շուկան Հայաստանի միջոցով, թե եվրոպականը` Վրաստանի միջոցով»:

Tengis-Shanidze

Այն հարցին էլ, թե ո՞ր երկրում է ավելի հեշտ բիզնեսով զբաղվելը, Հայաստանո՞ւմ, թե՞ Վրաստանում, թեյագործի ասելով՝ Վրաստանում բիզնես հիմնելը շատ հեշտ է. փող ունենաս, անմիջապես կհիմնես:Ըստ նրա, թեև որոշ ոլորտներ մոնոպոլիզացված են, սակայն դա չի խանգարում բիզնեսի զարգացմանը: Նրա կարծիքով, Հայաստանում էլ այնքան դժվար չէ գործարարությամբ զբաղվելը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031