Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
15-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Հուլիսի 14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն:
15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
Կարդացեք նաև