Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Ադրբեջանը մեզ համար վտանգ չի ներկայացնում»

Հուլիս 14,2014 14:46

«Այսօր հայկական բանակի անելիքը մեկն է` կրկնակի, եռակի, քառակի ամրացնել դիրքերը, որպեսզի հայ զինվոր չզոհվի»,- այսօր`հուլիսի 14-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նրա խոսքերով` հայկական կողմը պետք է սպասի, քանի որ չի բացառվում այն հանգամանքը, որ 7 շրջանները վտանգված են:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի արգենտինական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին` հրամանատարն այն մտահոգիչ անվանեց եւ հայտարարեց, որ ենթադրում է` նախագահն ինչ-որ բանից տեղյակ է.

«Խոսվում է 7 շրջանների մասին, եւ Սերժ Սարգսյանը շատ մտահոգ է եւ տեղեկություն ունի, որ այդ 7 շրջանները վտանգված են: Նա ասում է, որ պատերազմի վտանգը կա, ուրեմն` նշանակում է` մի բան այն չէ»:

Հարցին, թե հայկական բանակը պատրա՞ստ է պատերազմի, Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ հայ ժողովուրդը միշտ էլ կռվել լավ է կռվել, միայն պետք է նրան լավ կազմակերպել.

«Այժմ Ադրբեջանը մեզ համար վտանգ չի ներկայացնում, մեզ համար վտանգ ներկայացնում ենք մենք` հայերս, որովհետեւ չենք անում այն, ինչ պետք է, մենք ավելի շատ խոսում ենք, քան գործում ենք. հարկավոր է այս իրավիճակում գործել: Մեր խրամատները պետք է նորից ու նորից ամրացնել մի քանի անգամ, որպեսզի հայ զինվորը չմեռնի` ամենակարեւորը դա է»:

Հրամանատարը հայտարարեց, որ հայկական ճակատն այդքան մեծ չէ եւ Ադրբեջանն էլ այդքան շատ պաշար չունի, եւ եթե խրամատներն ամուր լինեն, իրենք չեն կարող հաղթել:

Նա նշեց` երբ որ հեռուստաընկերությունները ցույց են տալիս խրամատները, դա թշնամին էլ է տեսնում: Այդպիսի խրամատ 21-րդ դարում չի լինում.

«Ադրբեջանցին այն զինվորը չէ, որ պետք է հաղթի: Մենք բաց դաշտում ենք կարողանում հաղթել, խրամատից կռվելը շատ հեշտ է: Եթե իմ ասած տարբերակով ամրացնեն, ապա 1-ին 10 պետք է հարձակվեն` եթե լինենք 100 հազար մարդ, ապա Ադրբեջանը պետք է 1 միլիոն մարդ հանի մարտի դաշտ, իսկ դա նա չի կարող անել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031