Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի աղջկա եւ խնամու գործով նոր զարգացումներ

Հուլիս 14,2014 14:42

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին բացարկ էր հայտնել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի աղջկա՝ Նարինե Սարգսյանի եւ նրա խնամու՝ Հրանտ Սուվարյանի գործով պատասխանողների ներկայացուցիչ Յու.Խաչատրյանը:

«Առավոտը» ներգրավված է որպես երրորդ անձ:

Բացարկից առաջ կողմը միջնորդել էր դատարանին կասեցնել սույն գործի քննությունը, պատճառաբանելով, թե գոյություն ունի վարչական գործ եւ վարչական դատարանում էլ պետք է անցկացնեին շինարարական փորձաքննություն, պարզելու, թե վիճելի ավտոտնակն ում էր պատկանում, մինչեւ քաղաքապետի որոշումը, որի մասին տեղեկացրել էր նաեւ մեր լրատվամիջոցը:

Դատարանը մերժել էր:

«Դատարանը նպատակ է հետապնդում սույն որոշումներով, քանի դեռ վարչական գործով անվավեր չի ճանաչված քաղաքապետի որոշումը, արագ ավարտել սույն քաղաքացիական գործը, պատճառաբանելով, թե հայցվոր կողմը օրինական ուժ ստացած փաստաթղթի հիման վրա է ճանաչվել պատասխանողին պատկանող գույքի համասեփականատեր , այսինքն, տիրացել է գույքին, ոչ թե անօրինական , այլ՝ օրինական կարգով»:

Պատասխանողի ներկայացուցիչը նաեւ նշել էր, որ դատարանը պարտավոր էր զերծ մնալ խոսքով կամ կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաեւ նման տպավորություն ստեղծելուց:

Ըստ բացարկ հայտնող կողմի, դատավորն իր խոսքով, իր որոշումներով կողմնակալություն է ցուցաբերում ի վնաս պատասխանող կողմի եւ իր պարտականություններն իրականացնելիս անկողմնակալ չէ:

Դատարանը մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը, հղում կատարելով քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերին.

«Գտնում եմ, որ պատասխանողի ներկայացուցիչ Յու.Խաչատրյանի պնդումները դատավորի կողմնակալության եւ անաչառության վերաբերյալ փաստեր չեն պարունակում, եւ չեն կարող վկայել դատավորի կողմնակալության եւ անաչառության մասին» :

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031