Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում եւ Եվրոպայում բնակվող հայ գործարարները Տավուշում ներդրումներ կանեն

Հուլիս 14,2014 13:53

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրեցինք, թե մարզում նոր ներդրողներ լինելո՞ւ են: Նա ասաց. «Արդեն զրույցներ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնությունում եւ Եվրոպայում բնակվող մեր հայրենակից գործարարների հետ: Մի քանի օր հետո ներդրողների հետ հանդիպում եմ ունենալու: Նրանք ցանկություն ունեն մարզի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու: Տավուշի մարզը գյուղատնտեսական թեքում ունի, առկա են գյուղատնտեսությունը զարգացնելու բավական ռեսուրսներ: Ներդրողները ծրագրեր ունեն պտուղ եւ բանջարեղեն ընդունելու, վերամշակող ձեռնարկություններ ստեղծելու: Նրանք որոշակի ծավալի միրգ եւ բանջարեղեն մթերելու ծրագրեր ունեն: Ես մոնիտորինգ եմ կատարել եւ գիտեմ մարզի հնարավորությունները: Այդ ներդրումների շնորհիվ մարզում աճեցված բերքը կվերամշակվի, կստեղծվեն նոր աշխատատեղեր»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031