Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Պատերազմը խելագարների զբաղմունք է, բայց առանց պատերազմի հնարավոր չէ»

Հուլիս 14,2014 12:47

«Պատերազմը վաղուց է սկսվել»,- այսօր` հուլիսի 14-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նա համարում է, որ Իլհամ Ալիեւի համար հեշտ չէ պատերազմ վերսկսելը, քանի որ Ալիեւը Ադրբեջանի ընտրված նախագահը չէ, եւ քանի որ նա մեծ գումարներ է իր ժողովրդից թալանել: Մանվել Եղիազարյանի կարծիքով` Ալիեւը գիտակցում է, որ եթե պատերազմը սկսվեց, եւ Ադրբեջանը չկարողացավ հաղթել, ապա նա կորցնելու է իր աթոռը, փողերը եւ իշխանությունը.

«Եվ հիմա նա էլ է վախվորած, որպեսզի հանկարծ պատերազմում տանուլ չտա եւ ամբողջը չկորցնի: Այդ պատճառով էլ Ալիեւը հարցը ձգձգում է, եւ քանի որ ժամանակն ի նպաստ Ադրբեջանի է աշխատում, չի բացառվում պատերազմի վերսկսումը, քանի որ վաղը կարող է բավականին ուրիշ վիճակ հասունանալ, եւ Ալիեւը պատերազմը սկսելու հնարավորություն չունենա»:

Պարոն Եղիազարյանի խոսքերով` պատերազմը չի կարող երկար տեւել, քանի որ նա կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծել առանց այդ էլ անհանգիստ Կովկասում, եւ հնարավոր չէ մի ամբողջ պատերազմ պայթել այդ տարածաշրջանի պատճառով: Հրամանատարի կանխատեսմամբ այդ պատերազմը կարող է տեւել ոչ ավելի, քան մեկ ամիսը.
«Կովկասում այս իրողության մեջ մենք չենք կարող առանց զենքի մեր անունը պահենք, մեր հայրենիքը պահենք, մեր անվտանգությունն ապահովենք: Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ պատերազմը խելագարների զբաղմունք է, բայց առանց պատերազմի հնարավոր չէ. Ինչքան էլ զինվորը չուզենա պատերազմ, միեւնույն է զինվորին ծափահարում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031