Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ դպրոցականները նվաճել են 6 մեդալ և 3 գովասանագիր

Հուլիս 14,2014 11:52

Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է “Մաթեմատիկա” առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:

ՀՀ դպրոցականների “Մաթեմատիկա” առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:”Մաթեմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մնացականյանը /Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց/, Էդգար Մինասյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, բրոնզե մեդալի` Ալբերտ Գևորգյանը /Երևանի Քվանտ վարժարան/, իսկ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Քերոբյանը և Հակոբ Թամազյանը` գովասանագրերի:

“Կենսաբանություն” առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-13-ը, Ինդոնեզիայում: Հայաստան թիմը նվաճել է 3 բրոնզե մեդալ: “Կենսաբանություն” առարկայի թիմը ղեկավարել է ԵՊՀ դասախոս Գայանե Ղուկասյանը:”Կենսաբանություն” առարկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել Սիրանուշ Բաբախանովան և Արման Սիմոնյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ և Հասմիկ Ավագյանը /Երևանի “Այբ” ավագ դպրոց/:

Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 6 մեդալ:
Առջևում քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031