Հուլիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Երևանի Հաղթանակ կամրջի մոտից բերման են ենթարկել Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 20-ամյա Դավիթ Միքայելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսևորելու և ձեռնաշարժությամբ զբաղվելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Միքայելյանը խոստովանել է, որ տարբեր ժամանակահատվածներում հասարակական վայրերում զբաղվել է ձեռնաշարժությամբ:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում