Հուլիսի 7-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց. 37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
ՀՀ ոստիկանություն