Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր նախագահ իր պարտքն է համարում Սահմանադրությունը փոփոխել

Հուլիս 14,2014 10:39

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում տեղի ունեցավ «Սահմանադրական բարեփոխումների թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական զարթոնք» հասարակական կազմակերպությունը: Սեմինարին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը՝ «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ-ի նախագահ Տիրայր Մուրադյան ասաց, որ այն դրվել է հանրային քննարկման, որին, սակայն կողմ են ընդամենը մի քանի քաղաքական ուժեր:
Սեմինարի ժամանակ մանրակրկիտ ներկայացվեց երկրի կառավարման համակարգի փոփոխության մասին դրույթը, որը մասնակիցների կողմից չողջունվեց, քանի որ ԱԺ ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում քաղաքացիները չեն կարողանա իրենց հարցերն ուղղել կոնկրետ պատգամավորի, որին իրենք ձայն են տվել:

«Կառավարման համակարգի փոփոխության պարագայում երկրի ղեկավարը կընտրվի 7 տարի ժամկետով և Ազգային ժողովի կողմից, որը ենթադրությունների տեղիք է տալիս: Չնայած նրան, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի հավակնում ևս մեկ անգամ երկիրը ղեկավարելու, սակայն սա լավ տարբերակ է մնալ նույն պաշտոնին՝ փոփոխելով Սահմանադրությունը»,- իր խոսքում ասաց «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ-ի նախագահ Տիրայր Մուրադյանն ու հավելեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ բոլոր նախագահներն իրենց պարտքն են համարել փոփոխել Սահմանադրությունը, մինչդեռ «Մայր օրենքն» այդքան հաճախակի փոփոխություն իրականացնելու հասարակական պահանջ չկա:

Սեմիանարի մասնակից Ներսես Խաչատրյանն(COAF) էլ նկատեց, որ ՍԴ-ի դերի բարձրացման և Սահմանադրության փոփոխության փոխարեն կարելի է Սահմանադրական դատարանի նախագահին փոխել:
Այսուհանդերձ սեմիանարի մասնակիցների կողմից ողջույնի արժանացավ հանրաքվեի ինստիտուտի դերի բարձրացմանն ուղղված փոփոխությունները՝ հատկապես այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են նախաձեռնությամբ հանդես գան և ինչ-որ հարց դրվի հանրաքվեի:

«Քաղաքացիական զարթոնք» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031