Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողված քննություն՝ պատանեկան օլիմպիական խաղերից առաջ

Հուլիս 14,2014 10:30

Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոցներ» միջազգային երիտասարդական մրցաշարը, որին մասնակցում էին 32 երկրների ավելի քան 250 մարզիկներ:

Հայաստանի ինը ներկայացուցիչներից վեցը այս տարիքային խմբի ուժեղագույն մրցակիցների պայքարում բարձրացան պատվո պատվանդան:

Կրկին գերազանց հանդես եկավ աշխարհի երիտասարդների չեմպիոնուհի, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որ տանելով միայն հաղթանակներ, դարձավ հաղթող: Երկրորդ մրցանակակիր դարձան Տիգրան Մելքոնյանը՝ 69 կգ եւ Նարեկ Մնացականյանը՝ 81, իսկ Սպարտակ Թամարյանը՝ 56, Արմեն Մխիթարյանը՝ 64 եւ գերծանր քաշային Գնել Մուրադյանը արժանացան բրոնզե պարգեւի:

Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը հատկապես կարեւորում է Անուշի եւ Նարեկի հաջող մրցելույթները, քանի որ նրանք օգոստոսին Հայաստանը ներկայացնելու են Նանջինգում կայանալիք պատանեկան ամառային երկրորդ օլիմպիական խաղերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՜ sport.mediamax

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031