Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն անցավ թեժ մթնոլորտում: Մրցող Գերմանիայի եւ Արգենտինայի ֆուտբոլիստները խաղի հիմնական ժամանակը առանց գոլերի անցկացրին:
Միայն ավելացված ժամանակի վերջին րոպեներին հաշիվը վերջապես բացեց Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ կիսապաշտպան Մարիո Գյոցեն: Խաղը եզրափակվեց ավելացված ժամանակում Գյոցեի այս գոլով: Գերմանիան դարձավ աշխարհի քառակի չեմպիոն: