Լրահոս
Օրվա լրահոսը

11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց

Հուլիս 13,2014 21:23

Այն փարաջանովյան շունչ ուներ

11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որ մեկնարկել էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած ավանդական ծիրանօրհնեքով, Յուրի Հարմաշի՝ փարաջանովյան լուսանկարների ցուցահանդեսով, «Կար չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսով, իր տրամաբանական շարունակությունն ունեցավ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: Վերջինս Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակն էր:3 (82)Ciran1
«Ոսկե ծիրանն» այս տարի փարաջանովյան շունչ ունի: «Նռան գույնի» նկարիչ Ստեփան Անդրանիկյանին ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին հանձնվեցին  փարաջանովյան մրցանակներ: Ստեփանն Անդրանիկյանը նշեց, որ մրցանակը Փարաջանովինն է եւ ինքը այն նվիրում է նրա սուրբ հիշատակին: Ինչպես ցանկացած փառատոնի, երեւանյան «Ոսկե ծիրանին»  էլ կարմիր գորգի առկայությունը յուրատեսակ հանդիսավորություն հաղորդեց: Անցնում են գորգի վրայով աշխարհահռչակ կինոգործիչներն ու հարգարժան հյուրերը, ու  Երեւանը հերթական անգամ արձանագրում է՝ կինոն իսկապես կարող է տոնական մթնոլորտ ստեղծել ու նոր գույն հաղորդել մայրաքաղաքին:

Փառատոնի օրերին կցուցադրվի 300 Ֆիլմ աշխարհի 49 երկրից: «Ոսկե ծիրանի» առիթով այս տարի էլ  մի շարք անվանի կինոգործիչների կհանդիպենք, այդ թվում՝ Կիմ Կի Դուկին, Ցզյա Չժակեին, Ամոս Գիտային, Քշիշտոֆ Զանուսիին, Մարկո Մյուլերին:

12 (94) Փառատոնը լուսաբանում են «դրսի» 20 լրատվամիջոց, այդ թվում ռուսական «Կուլտուրան», ֆրանսիական Positif-ը, Նորվեգիայի հեռարձակողների միությունը, գերմանական German weekly paper-ը: Ավելի ուշ Ազգային օպերային թատրոնում կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման բուն արարողությունը: «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ եթե չլինեին բարեկամները, ոչ ծիրան կլիներ, ոչ էլ «Ոսկե ծիրան»:7 (13)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ «Ոսկե ծիրանի» հեղինակությունը տարեցտարի մեծանում է: ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն առաջին անգամ երգեց ծիրանափողի՝ հայկական դուդուկի նվագակցությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ «Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորը  «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Իսկապես ,,ոսկե,,ծիրան՝կգ-ն 1000դրամով:

  2. Ceyran says:

    Միևնույնն է ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ՜

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031