Aravot.am-ը զրուցեց ProFc վարկածով 70 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ, որը վերջերս է տեղափոխվել ՌԴ, բայց ներկայումս Հայաստանում է եւ գտնվում է Էջմիածնում:
Դավիթը այսօր կայանալիք ArmFc վարկածով Հայաստան-Իրան մրցամարտում իր նախկին թիմակցներին մաղթեց վնասվածքներից զերծ մարտեր եւ միայն հաղթանակներ: «Կաշխատեմ երեկոյան անպայման ներկա լինել», – ասաց նա: Հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է լինելու նրա հաջորդ մենամարտը: «Մոտ մեկ ամսից՝ Բիրմայում: Հանդիպելու եմ այդ երկրի ներկայացուցչի հետ: Շուտով կվերադառնամ Մոսկվա եւ կսկսեմ նախապատրաստվել այդ մարտին», – պատասխանեց Դավիթ Խաչատրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ