Այսօր երեկոյան «Հաղթանակ» զբոսայգում կկայանա ArmFC-13 Հայաստան-Իրան մրցամարտը:
Կայանալու է 13 մենամարտ, որոնցից մեկում միմյանց դեմ են ելնելու իգական սեռի ներկայացուցիչներ. Հայաստանից՝ Կարինե Գեւորգյանը, Իրանից՝ Ախրամ Աբդուլմալեկը:
Երեկվա մամուլի ասուլիսում ներկայացնելով Կարինեի մրցակցին՝ իրանցիները տեղեկացրին, որ նա զբաղվել է ջիուջիտսուով, մուայ-թայով, ռեգբիով, եղել է աշխարհի ու Ասիայի չեմպիոն եւ ընդհանուր մենամարտերում Իրանի բազմակի չեմպիոն է: Սակայն Ախրամի տիտղոսները չեն վախեցնում հայ մարզուհուն:
Երեկ «Հաղթանակ» զբոսայգում մասնակիցների վերջնական կշռման արարողության ժամանակ Կարինե Գեւորգյանն Aravot.am-ին ասաց. «Զբաղվել եմ սամբոյով, ձյուդոյով, բռնցքամարտով: Բայց նախընտրեցի Արմֆայթինգը: Ուզում եմ մասնակցել այս մրցաշարին եւ տեսնել, թե ինչի եմ ընդունակ: Թեեւ սա իմ առաջին միջազգային մրցելույթն է ու մրցակիցս բավականին փորձառու է, սակայն նրա նվաճումներն ու տիտղոսները ինձ ամենեւին էլ չեն անհանգստացնում: Մտնելու եմ ութանկյուն ու կատարեմ այն, ինչի ընդունակ եմ: պայքարելու եմ միայն հաղթանակի համար»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում. Կշռման արարողության ժամանակ: Ձախից՝ Կարինե Գեւորգյանը