Առաջ արձակուրդի հարցը շատ ավելի հեշտ էր լուծվում: Հենց շեֆդ Գոհարի հետ առանձնանում էր, հոպ՝ կոմպի մոտից կյանքի քանոնի եզրով թռչում էիր, Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի Օրեդեժ գետի լողափի ավազին շորերդ արագ-արագ հանում էիր, նետվում ջուրը, այնտեղ տեսնում տասներորդ դասարանցի Իրինայի գայթակղիչները, միանգամից սիրահարվում ու այդպես սիրահարված վերադառնում կոմպիդ մոտ…
Հիմա կյանքն արդեն հարթվել, կայունացել ու ասֆալտապատվել է… Ու մարդ վախենում է արձակուրդից… Եսի՞մ, բա որ գնաս ու չվերադառնաս… Մանավանդ՝ վերադառնալու հավես էլ չկա…
Արմեն Դուլյանի արձակուրդայինը՝ «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում…