Ավստրալացի լողորդ Իան Տորպը «Chanel Ten» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է իր մասին երկար տարիներ շրջանառվող լուրերի իսկությունը:
Լեգենդար լողորդը 2012 թվականին լույս ընծայած «Ես եմ» ինքնակենսագրական գրքում գրել էր, թե իր սեռական կողմնորոշվածության մասին կասկածները վիրավորական է համարում: Նման հարցեր Տորպին տվել են, երբ նա դեռ 15 տարեկան, բայց Սիդնեյի օլիմպիական խաղերում արդեն երեք ոսկի էր նվաճել: Լողորդը միայն հիմա է հաստատել, որ վերջին տարիներին պայքարում էր դեպրեսիայի դեմ, որի համար ձմռանը վերականգնողական կուրսեր է անցել եւ չի ցանկացել իր կողմնորոշվածության մասին խոստովանել աշխարհին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ AFP-ի