Այսօր ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության եզրափակչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումից առաջ կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան կատարելու «La la la» երգը:
Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում աշխարհի առաջնության փակման արարողությունում հանդես են գալու նաեւ երաժիշտներ Կառլոս Սանտանան, Ժան Վայկլեֆը եւ Ալեշանդրե Պիրեսը: Նրանք կատարելու են Մունդիալի պաշտոնական օրհներգը՝ «Dar um Jeito»-ն:
Մինչ փակման արարողությունը, Շակիրան, որի ընկերն ու որդու հայրը իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն է, խոսել է իր՝ ֆուտբոլի հետ ջերմ հարաբերությունների առանձնահատուկ պատճառների մասին: Երգչուհին Պիկեի հետ ծանոթացել է 2010 թվականին՝ ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ ինքը կատարել է առաջնության պաշտոնական օրհներգը՝ «Waka Waka-Time for Africa»-ն:
«Երբեք չեմ մոռանա, որ իմ սիրուն հանդիպել եմ աշխարհի առաջնությունում: Եթե առաջնությունը չլիներ, որդիս՝ Միլանն էլ չէր լինի», – ասել է Շակիրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Eurosport-ի