Ռուսաստանը խոստանում է դաժան դեմարշ ուկրաինական իշխանությունների նկատմամբ, կապված է ուկրաինական զորքի կողմից Ռոստովի մարզում տան վրա ռումբ գցելու հետ: Այս մասին Ria.ru-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի մամուլի քարտուղար Գրիգորի Կարասինը:
«Մենք հիմա պարզում ենք կատարվածը, եւ բոլոր փաստերը ցույց են տալիս, որ սահմանում տեղի է ունենում շատ վտանգավոր շիկացում, սա արդեն վտանգավորության ավելի բարձր մակարդակ ունի մեր քաղաքացիների համար, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնության սահմաններում: Այդ պատճառով մեր դեմարշը կլինի ավելի դաժան, հստակ, բայց մինչ այդ պետք է պարզվի կատարվածը»մ- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ուկրաինական զորքերի կողմից ռումբ է նետվել Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքի բնակելի տան վրա, որի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել երկու քաղաքացի: