Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել մի մարդ, որը ոչ մի կապ չունի սպորտի հետ:NEWS.am-ի հետ զրույցում նախարար Գաբրիել Ղազարյանի մասին նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Ի՞նչ կապ ունի նա սպորտի հետ, ի՞նչ է հասկանում սպորտի պրոբլեմներից, դե թող մեկը քննադատի, ինչո՞ւ չեն քննադատում: Տարվա վերջին գալու է մի աղջիկ ծաղիկ մատուցի, թուղթ մատուցի, տա սպորտի նախարարին եւ ստացվի, որ այդ աղջիկն է անում նախարարի գործը: Ազնվորեն ասեմ, որ չեմ էլ ճանաչում, դեմքով էլ չգիտեմ: Ինձ համար կուսակցական պատկանելիությունը նշանակություն չունի, կարեւորը լավ գործ անի հայկական սպորտի զարգացման համար, իսկ Գաբրիել Ղազարյանի դեպքում հույս չունեմ, որ նա լավ նախարար կարող է լինել, քանի որ սպորտի նախարարը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասաց նա:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրկ կայքում: