Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային սառն ապուր «Գասպաչո»

Հուլիս 13,2014 01:01

«Գասպաչոն» լոլիկով իսպանական սառն ապուր է: Կախված այն բանից, թե որտեղ եւ ում կողմից է պատրաստվում  Գասպաչոն, նրա բաղադրությունը կարող է փոփոխությունների ենթարկվել, սակայն անփոխարինելի է մի բան՝ լոլիկը: Առաջարկում եմ Գասպաչոյի ամենատարածված տարբերակներից մեկը:

Անհրաժեշտ մթերքները

Լոլիկ- 2 կգ

Սոխ-1 հատ

Սխտոր-4-5 պճեղ

Կանաչ թարմ պղպեղ-1 հատ

Կանաչ կծու ծիծակ-1 հատ (եթե կծվի սիրահար չեք, բաց թողեք այս պահը)

Վարունգ-1- 2 հատ (պարտադիր չէ)

Նեխուր (քարավուզ) – 3-4 ճյուղ

Գինու կարմիր քացախ- 2 ճաշի գդալ

Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ

Աղ- 1 թեյի գդալ (աղի փոխարեն կարող եք ավելացնել 2 ճաշի գդալ սոյայի սոուս)

Սեւ եւ կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Լոլիկների վրա՝ տակի մասից, խաչաձեւ կտրվածք արեք՝ միայն կեղեւը: Ապա դրեք մեծ ամանի մեջ, վրան լցրեք հենց նոր եռացրած ջուր: 5-6 րոպեից կեղեւահան արեք: Խաչաձեւ կտրվածքը հեշտացնում է կեղեւահանման պրոցեսը:

 

gaspacho1

Մինչ լոլիկները եռման ջրի մեջ են, կտրատեք մյուս բանջարեղենները՝ սոխը, սխտորը, վարունգը, պղպեղը, նեխուրի ցողունները (տերեւները թողեք զարդարելու համար), եւ լցրեք բլենդերի մեջ:

gaspacho2

Լոլիկները կեղեւահան անելուց հետո կտրատեք 4-5 մասի, նույնպես լցրեք բլենդերի մեջ: Միացրեք բլենդերը, լավ հարեք, մինչեւ դառնա միատարր զանգված:

Ավելացրեք աղը, սեւ եւ կարմիր պղպեղները, քացախն ու ձեթը, մի անգամ էլ հարեք եւ լցրեք կաթսայի կամ ապուրամանի մեջ ու դրեք սառնարան: Այս ապուրը պետք է լավ սառը լինի ու ցանկալի է լավ կծու: Այն շատ լավ թարմացնում է շոգ ամառային օրերին եւ չի գիրացնում: Կարող եք մատուցել չորացրած հացի հետ՝ զարդարելով նեխուրի տերեւներով:

Բարի ախորժակ:

gaspacho5

gaspacho4

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031