Հետերկրաշարժյան հողի վրա 20 տարի է, որ ֆրանսիական «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը եւ Ավետարանչական եկեղեցին բարեգործական համագործակցություն են իրականացնում Սպիտակ քաղաքի հետ:
Այս ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Սպիտակում՝ սկսած երեխաներից ու մեծահասակներից, ազգագրական, մարզական միջոցառումներից, վերջացրած շինարարությունով: Այս տարի լրանում է այդ համագործակցության 20-ամյակը եւ «Սպիտակ-Ֆրանսիա» համագործակցության շրջանակներում կազմակերպությունը հոբելյանական բազմաբնույթ ու լայնածավալ փառատոն է անցկացնում:
Այսօր «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ղեկավար, պատվելի Ժիլբերտ Լեւոնյանը Aravot.am-ին ասաց, որ հոբելյանի կապակցությամբ որոշել են «Ֆրանսիա-Սպիտակ» համագործակցության շրջանակներում կազմակերպել փառատոն, որի շրջանակներում լինելու են թե երեխաների համար բազմաբնույթ ծրագրեր, թե ազգագրական, մարզական ու թատերական միջոցառումներ, թե կինոցուցադրման պրեմիերա:
«Աշխարհը միայն նյութով չէ՝ այն մարդով կկառուցինք: Եվ «Հույս Հայաստանի համար» կազմակերպության նպատակներից մեկն է՝ այս բարեկամությամբ հույս ներշնչել մարդուն, հատկապես հայ ազգի զավակներուն: Ինձ հետ բերել եմ իմ գիրքը՝ «Իմ բարեկամներն Իսիում եւ այլուր», որտեղ բավականին վկայություններ կան ու կվկայեն ներկաներից շատերը, որ ինձ համար բարեկամությունը շատ արժեքավոր է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ