Անչափահասը ձերբակալված է
4 օր առաջ Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» 16- ամյա սանը Դիլիջանի «Մուշ» հանգստյան տանը դանակահարել է Իջեւանի տարածաշրջանի 32-ամյա բնակչի: Պատանին դանակի հարվածով տղամարդու առողջությանը լուրջ վնաս է պատճառել: Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» սաներն իրենց դաստիարակների հետ հանգստանում են Դիլիջանի «Մուշ» հանգստյան տանը, ուր պատանին հանդիպել է իր քրոջ երեխաներին տեսակցության եկած տղամարդուն: Մանկատան սանը, որպես դանակահարության պատճառ, նշել է, թե իբր տղամարդն իր թեւից քաշել է եւ ասել ՝ մի կողմ գնա: Սակայն դանակահարված տղամարդը համր է: Ոստիկանները դժվարությամբ, դեպքից միայն 40 րոպե անց, կարողացել են անհավասարակշիռ բնավորությամբ տղային համոզել, որ հանձնի դանակը:
Դեպքից 2 օր անց պատանին նույն հանգստյան տանը պատուհանի ապակի է ջարդել: «ՍՕՍ մանկական գյուղի» սանն այժմ ձերբակալված է: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով(«Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»), կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ