Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրայինի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին. Նույն մեկնաբանը չի կարող դուր գալ անխտիր բոլորին. News.am

Հուլիս 12,2014 20:16

Բավական է ընդամենը նայել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների մեկնաբանությամբ ֆուտբոլային խաղերի ռեյտինգային տվյալները, օբյեկտիվ պատկերը տեսանելի կլինի բոլորի համար, այդ թվում նաեւ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրային հեռուստատեսության մարզական ծրագրերի տնօրեն Սերոբ Օհանյանը՝ մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը:

«Նախ եւ առաջ, Ռուբեն Հայրապետյանի կողմից մատնանշած օրինակը թեեւ հեղինակավոր ու հարգարժան մարդու, այնուամենայնիվ, մասնավոր կարծիք է։ Իսկ մեզ համար արժեքավոր է յուրաքանչյուր հեռուստադիտողի, յուրաքանչյուր ֆուտբոլասերի կարծիքը»,- նշեց Օհանյանը եւ հավելեց. «Մեր խմբագրությունը յուրաքանչյուր օր տարբեր զանգեր ու նամակներ է ստանում ֆուտբոլասերներից եւ շատ հաճախ նրանց կարծիքները իրարամերժ են։ Ոմանց դուր է գալիս այս կամ այն մեկնաբանը, ոմանք էլ պահանջում են եթերից հանել մեկ այլ մեկնաբանի։ Եվ մենք դա նորմալ ենք ընդունում, որովհետեւ նույն մեկնաբանը չի կարող դուր գալ անխտիր բոլորին»։

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի այն արտահայտությանը, թե հայ մեկնաբանների պատճառով հայերը Ֆուտբոլի աշխարհի խաղերը հետեւում են ռուսական ալիքներով, մարզական ծրագրերի տնօրենը պատասխանեց. «Բավական է ընդամենը նայել մեր մեկնաբանությամբ խաղերի ռեյտինգային տվյալները, օբյեկտիվ պատկերը տեսանելի կլինի բոլորի համար` այդ թվում նաեւ իր»: «Մեզ հաճախ ասում են նաեւ, որ երբեմն անցնում են ռուսական ալիքների, քանի որ հայ մեկնաբանների խոսքն ու ոճը իրենց դուր չի գալիս: Հայկական ասացվածք կա. «Հարեւանի հարսը միշտ էլ սիրուն է»։ Եթե կարդաք, թե ինչեր են գրում ֆորումներում ռուս ֆուտբոլասերները, ապա կտեսնեք, որ նրանք մտածում են ճիշտ մեր երկրպագուների պես եւ քննադատում իրենց մեկնաբաններին։ Դրանում կարող է համոզվել յուրաքանչյուր ոք, բավական է միայն մտնել համապատասխան կայքեր»,- նշեց Սերոբ Օհանյանը:

Նրա խոսքով, ըստ երեւույթին, Ռուբեն Հայրապետյանը լսել է միայն այն, ինչ ցանկացել է լսել: «Իսկ ընդհանրապես՝ մեր մեկնաբանները միշտ աշխատում են ներկայացնել խաղի բոլոր տարրերը ե´ւ տեխնիկական, ե´ւ տակտիկական, ե´ւ հուզական ու հոգեբանական: Երբեմն խոսքով ընկնելով կամ կրքերին տրվելով՝ նրանք կարող են նույնիսկ կատեգորիկ լինել, բայց որեւէ ֆուտբոլիստի վիրավորել չեն փորձում: Իսկ այն դրվագը, որին հղում է անում պարոն Հայրապետյանը, երբ մեր երիտասարդ ու շնորհալի մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ֆուտբոլիստի դանդաղկոտությունը նկատի ունենալով՝ ասել է, որ այդ ընթացքում ֆուտբոլիստը կարող էր հասցնել թերթ կարդալ ու մի բաժակ սուրճ խմել, վիրավորելու մտադրություն չի ունեցել: «Բոլորի կողմից սիրված» ռուս մեկնաբանների խոսքերը հաճախ առավել կոշտ ու կոպիտ են, քան մեր մեկնաբանների ասածը: Իսկ եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողանա կազմակերպել ֆուտբոլային մեկնաբանների միջազգային որեւէ սեմինար կամ փորձի փոխանակում, մենք հաճույքով կմասնակցենք դրանց՝ արհեստավարժության մակարդակը բարձրացնելու նպատակով»,- ասաց նա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Անհրաժեշտ է ասել, որ սպորտային մեկնաբանները պետք է ունենան նեղ մասնագիտացումներ: Դա հնարավորություն կտա մասնագիտական առումով ավելի հիմնովին ձևով ներկայացնել սպորտային հաղորդումը: Կան սպորտային մեկնաբաններ, որոնք անխտիր ձևով մեկնաբանում են բոլոր սպորտային միջոցառումները: Պարզ է, որ նման դեպքում հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ որակ: Բոլոր դեպքերում Հ1-ը պետք է կատարի անհրաժեշտ եզրակացություններ:

  2. Ceyran says:

    Ձեր մեկնաբանները աշխարհի առաջնության խաղերը նայել են հեռուստատեսությամբ,ինչպես մենք բոլորս և անհրաժեշտություն չկար ամեն էպիզոդ երկարաշունչ նախադասություններով մեկնաբանել:Ամբողջ խաղի ընթացքում մեկ վայրկյան անգամ չեն լռել՝մեկը վերջացնում է,մյուսը սկսում,ընդմիջմանը նույնիսկ չեն թողել գլուխներս հանգստանա:Ընդամենը պետք էր ներկայացնել ով ում փոխանցեց գնդակը,ով գոլ խփեց,ում փոխարինեցին և այլն:Խորհուրդ եմ տալիս իրենք իրենց մեկնաբանությունները մեկ անգամ լսեն անկողմնակալ հեռուստադիտողի դիրքերից:
    Ամեն դեպքում ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ՜:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031