Տարեց տղամարդը խեղդել է շնագայլին
Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, Դովեղ տանող ճանապարհի մոտ շնագայլը հարձակվել է այդ թաղամասում բնակվող, 1961թ. ծնված Դոնարա Ղարսյանի վրա, կծել նրա ձախ ոտքը, կնոջ ձախ ձեռքն առել երախի մեջ, կծել 3 մատները: Հարեւանուհուն օգնության է հասել 1936թ. ծնված Ալբերտ Գիշյանը, ով իրեն վտանգելով՝ ձեռքը մտցրել է շնագայլի բերանը, ազատել կնոջը, ապա եւ խեղդել գազազած կենդանուն:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ դեպքից մեկուկես ժամ անց Ալբերտ Գիշյանն ու Դոնարա Ղարսյանը բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել: Ալբերտ Գիշյանի եղբայրը՝ Լեւոն Գիշյանը հայտնեց ,որ Ալբերտ Գիշյանը եւ Դոնարա Ղարսյանը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ամեն օր սրսկվում են, քանզի կատաղած շնագայլի կծումներից վիրուս կարող էր անցնել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ապրի ինքը: ու շատ երկար ապրի
A huge thank you, Albert Gishyan, are you Karen Gishyans relative? I have read about him (in USA),for 3-4 months ago. Now is your turn:)) Who is the next from Gishyan family?