Նախապես պլանավորած էր, որ վաղը «Հաղթանակ» զբոսայգում կայանալիք ArmFC վարկածով 13-րդ միջազգային մրցաշարին մասնակցելու էին նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի ուժեղագույն մարզիկները:
Այսօրվա ասուլիսում Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ նրանք չեն ժամանել, Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք, նրանք էլ պետք է ժամանեին Երեւան: Ռուսաստանի ուժեղագույն մարզիկները Տյումենից պիտի է մեկնեին Մոսկվա եւ հետո ավտոբուսով գային: Սակայն տեղեկանալով, որ Լարսի ճանապարհը փակ է, եւ ենթադրելով, որ այս ընթացքում, այն դժվար թե հասցնեն բացել, չեկան: Բացի դա, նրանք այդ պահին անպատրաստ չէին: Սակայն խոստացել են, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջազգային մրցաշարին անպայման կմասնակցեն:
Ինչ վերաբերում է Վրաստանին, նրանք էլ իրենց մոտ են մեծ մրցաշար կազմակերպել եւ իրենց հերթին մեզ հրավիրել: Հասկանալի է, մենք չէինք կարող թողնել մերը եւ մեկնել նրանց մրցաշարին մասնակցելու: Բայց մեր մրցաշարի մակարդակը դրանից չի տուժում, քանի որ իրանցիներն աշխարհում մեծ համարում ունեն մենապայքարային մարզաձեւերում: Ու չնայած դրան, ես բոլոր քաշային կարգերում տեսնում եմ մեր մարզիկների հաղթանակը:
Բոլորին վաղը մաղթում եմ առանց վնասվածքների մենամարտեր»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ