Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ադրբեջանին զենք վաճառելը հանցագործություն է»

Հուլիս 12,2014 17:13

Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Ռուսաստանը հավասարապես ցանկանում են, որ Հայաստանն իրենց թիմից լինի

«Ընթացիկ խնդիրները մի հարթության մեջ են, եւ աշխարհաքաղաքական խնդիրները մեկ այլ հարթության մեջ են, եւ միմյանց հետ, անկասկած կապված են»,- այսօր՝ հուլիսի 12-ին, «Հայելի» մամլո ակումբում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա կարծիքով ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Ռուսաստանը հավասարապես ցանկանում են, որ Հայաստանն իրենց թիմից լինի, եւ դա պարտավորեցնում է հայկական կողքին մշակել համապատասխան քաղաքականություն: Սակայն նա համարում է, որ իրավիճակը հարթվում է, քանի որ աշխարհը այս պահին չի կարող բաժանվել երկու թշնամական բանակների.

«Միտքը, թե սա կոշտ բաժանարար գիծ է Եվրամիությունը եւ Մաքսային միությունը, դա այդպես չէ: Այդ համատեքստում պետք է մեր նախագահի հայտարարությունները դիտարկենք»:

Նա ներկաներին հիշեցրեց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նախ գնացել է Բաքու, որտեղ հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է, որից հետո եկել է Հայաստան, եւ նույնը կրկնել Հայաստանի մասին.

«Այս անորոշությունը պետք է հասկանալ այն իմաստով, եթե մենք գործ ունենք կայսրության հետ, կայսերական քաղաքականության բնորոշ գծերից մեկը պետք է դա համարվի, ապա մենք էլ պետք է որոշակի քայլեր կատարենք եւ համապատասխան վարք դրսեւորենք: Ես կարծում եմ, նախագահի ելույթների հնչող այն արտահայտությունը, թե մենք չենք պատրաստվում հակադրել մեկը մյուսին Եվրամիությունը եւ Մաքսային միությունը, հենց պատասխան է ռուսական դիրքորոշմանը»:

Պարոն Մանասյանը համարում է, որ մենք միջազգայնորեն հնչեղություն պետք է տանք, այն բանին, որ ագրեսիվ պետությանը ընդհանրապես ոչ ոք չպետք է զենք վաճառի, քանի որ նա չի թաքցնում իր ագրեսիվ նկրտումները: Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը մի պետություն է, որի բառապաշարից դուրս չի գալիս պատերազմական հռետորիկան, այդպիսի պետությանը զենք վաճառելը հանցագործություն է, եւ այդ հարցը պետք է Հայաստանի կողմից բարձրացվի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031