Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտի մասին տեղեկություններ ստանալու համար՝ պարզելու, թե արդյոք ԶԼՄ-ների տարածած լուրերը համապատասխանում են իրականությանը (ադրբեջանական կողմը պնդում է, որ ձերբակալված անձը բեռնատարի վարորդ է-խմբ.), հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ դիմումում իրենք խնդրել են, որ լուրերը հաստատվելու դեպքում ԿԽՄԿ-ն օգտվի իր մանդատից և իրականացնի հետևյալ ընթացակարգը.
«Որպես չեզոք միջնորդ, ԿԽՄԿ-ը հանդիպում է Ղարաբաղի հակամարտության հետ կապված ձերբակալված քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, հետաքրքրվում է նրանց պայմաններով և կապ է հաստատում նրանց ընտանիքների հետ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև