Ադրբեջանից Վրաստան ժամանած բեռնատար ավտոմեքենայի խուզարկման ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հաջողվել է կանխել թմրամիջոցների տեղափոխումը: Բեռնատարից, որը պետք է մեկներ Թուրքիա, իրավապահները հայտնաբերել են մոտ 3 տոննա «հեղուկ հերոին»: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«Նման քանակի թմրամիջոցի առգրավումը աննախադեպ է Վրաստանի համար: Քրեական փորձագիտության ծառայության նախնական տվյալների համաձայն, առգրավված թմրամիջոցները պարունակում են 80% մաքուր հերոին, որի շուկայական գինը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար», – հայտնել են ՆԳՆ-ից:
Ոստիկանները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու:
«Հեղուկ հերոին»-ի բաղադրությունը մի քանի տարի առաջ ստեղծել են աֆղան թմրանյութ արտադրողները և անվանել այն «Ալլահի արցունքներ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ